Սուրճը թեյից հետո համարվում է ամենատարածված եւ սիրելի ըմպելիքներից մեկը: Սակայն այն ունի եւ դրական, եւ բացասական կողմեր: Եվ այսպես…
Դրական
1. Սուրճի պարունակության մեջ մտնող տանին նյութը արգելում է ատամնափառի առաջացմանը, իսկ վերջինիս մեջ կան միլիոնավոր մանրէներ:
2. Այն մարդիկ, որոնք օրական խմում են 4 գավաթ սուրճ, 24 տոկոսով նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Հավանական է, սուրճի մեջ կան այնպիսի միացություններ, որոնք արագացնում են աղիքի լորձաթաղանթի բջիջների վերականգնումը եւ ընդհակառակը՝ արգելակում են քաղցկեղային բջիջների բազմացմանը եւ կիսմանը:
3. Սուրճի մեջ գտնվող նյութերը խթանում են լեղապարկի աշխատանքը, որն էլ նվազեցնում է լեղաքարերի գոյացումը:
4. Կոֆեինը դրականորեն է ազդում աշխատունակության բարձրացման վրա: Այն արգելակում եւ չեզոքացնում է օրգանիզմում գտնվող ադենոզին նյութը, այն հայտնի է բջիջներից անջատված էներգիայի կլանմամբ եւ թեթեւ դեպրեսիայի առաջացումով:
5. Կոֆեինը թարմացնող ազդեցություն ունի նյարդային եւ անոթային համակարգերի վրա, լավացնում է ուղեղի արյունամատակարարումը:
6. Կոֆեինը լայնացնում է բրոնխները, դրանով էլ ավելի արդյունավետ դարձնում շնչառությունը:
7. Սուրճի սիրահարները սեքսուալ առումով ավելի ակտիվ են: Սիստեմատիկ սուրճ օգտագործող տղամարդիկ ավելի քիչ խնդիրներ են ունենում՝ կապված էրեկցիայի հետ:
Բացասական
1. Բովման ընթացքում սուրճի մեջ առաջանում են նյութեր, որոնք շատացնում են ստամոքսահյութի արտադրությունը, որն էլ առաջացնում է այրոցի զգացում եւ դրդում է ստամոքսի խոցի ի հայտ գալուն:
2. Երկու բաժակից ավելի սուրճ օգտագործելու դեպքում (օրվա ընթացքում), կանանց մոտ 2 անգամ նվազում է հղիության հնարավորությունը, չնայած սեքսուալ ակտիվության:
3. Սուրճը «լվանում» է օրգանիզմում եղած երկաթը, որն էլ անհրաժեշտ է հեմոգլոբինի առաջացման ժամանակ:
4. Կոֆեինը դժվարացնում է օրգանիզմում կալցիումի վերականգնումը (հատկապես երիկամներում): Կալցիումի պակասը «վերցվում» է ոսկրային հյուսվածքից եւ ավելի շատ է հավանական օստեոպորոզի առաջացումը:
5.Սուրճի սիրահարների մոտ զարգանում է թուլակամություն: Որքան շատ են օգտագործում սուրճ, այնքան ավելի դժվար են որոշումներ կայացնում:
6. Սուրճը բարձրացնում է արյան ճնշումը եւ ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման պատճառ դառնում:
7. Չափից ավելի սուրճի օգտագործումը առաջացնում է կախվածություն կոֆեինի նկատմամբ, ինչպես նարկոտիկի նկատմամբ: Օրգանիզմը շատ արագորեն արձագանքում է կոֆեինի հերթական չափաբաժնի պակասին: Առաջ են գալիս գլխացավ, քրտնարտադրություն, սրտի աշխատանքի արագացում, թուլություն, քնկոտություն, ցրվածություն, դեպրեսիա: