Օրերս Երեւանի գրողների միությունը «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանին պարգեւատրեց «Լավագույն հեղինակ» մրցանակով:
Ա. Սիմոնյանն իր բլոգում գրում է. «Երեւանի գրողների միությունը ինձ ճանաչել էր 2010 թվականի լավագույն հեղինակ: Այդ առիթով մի խումբ հայ անվանի գրողներ, բանաստեղծներ՝ ճանաչված գրականագետ, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի ղեկավարությամբ, ինձ հանձնեցին «Լավագույն հեղինակ» մրցանակ-պատվոգիրը, որում մասնավորապես ասվում է. «Լավագույն հեղինակ» մրցանակը տրվում է գրող, հրապարակախոս, հոգեւոր գործիչ Արթուր Սիմոնյանին՝ 2010 թվականին «Գրական կյանք» պարբերաթերթում տպագրված «Տիտանիկ», «Ով է ապագայի մարդը» եւ «Ծիծաղը հյուրի պես է, ուրախությունը՝ տեղաբնակ» էսսեների համար»: Կարծում եմ, գրողների պարագայում արդեն ոչինչ զարմանալի չէ. Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը լրագրողների համար «Կեղանք» մրցանակ է սահմանում, Երեւանի գրողների նախագահ Ա. Ափինյանն էլ՝ աղանդավորին է մրցանակ շնորհում ու հոգեւոր գործիչ հայտարարում:
: