Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միասեռականները չեն դիմում

Ապրիլ 14,2011 00:00

Հայաստանում ամուսնական գործակալություններին դիմում են նրանք, ովքեր ուզում են երջանիկ լինել: Ըստ «Հանդիպում» ընտանիքի եւ ամուսնության կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանի՝ ամուսին կամ կին ընտրելու այս ձեւը շատ քաղաքակիրթ է։
Նրա փոխանցմամբ, օրինակ, իրենց գործակալություն դիմում են այն մարդիկ, ովքեր, ուզում են սիրել ու սիրվել, նվիրվել, երեխաներ ունենալ, կարճ ասած՝ երջանիկ լինել։ Բայց մինչ երջանկանալը, սեր փնտրողները պետք է վճարեն 10 500 դրամ, ապա լրացնեն հարցաթերթիկ՝ իրենց արտաքին տվյալների, կրթության, անգամ կրոնական հայացքների մասին: Գործակալություն դիմած կլիենտը, բացի իր տվյալները թողնելուց, հնարավորություն ունի դիտել իր նախընտրած չափանիշներով մարդկանց լուսանկարներ, ապա պայմանավորվել հանդիպման համար։ Ն. Մարտոյանը նշեց, որ իրենց գործունեության ընթացքում կենտրոնի 4000 այցելուներից մոտավորապես 3000-ը կին է եղել եւ եռամսյակը մեկ մոտ 20-22 հոգու «բախտը բացվում» է, կազմվում է ամուսնական զույգ։
Կենտրոնի տնօրենը նաեւ հայտնեց, որ իրենց օգնությամբ ձեւավորված ամուսնական զույգերի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են՝ «մասնակցում ենք նրանց ուրախություններին, տխրության պահերին լինում ենք նրանց կողքին»:
Պարզվում է, Հայաստանում 18-25 տարեկան աղջիկները ուշադրություն են դարձնում պոտենցիալ ամուսնու արտաքինին, հարստությանը, ապա կրթությանը։
Տարիքով ավելի հասունները՝ մոտավորապես 40 տարեկան կանայք նախընտրում են այնպիսի տղամարդու, ում հետ կարող են ապրել հանգիստ։ Իսկ տղամարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում իրենց հավանած աղջկա օրիորդ կարգավիճակին, բայց դա առաջ էր, այժմ ընտրում են կայացած կանանց։ Ինչ վերաբերում է միասեռականների՝ գործակալություն դիմելու հավանականությանը, ապա Ն. Մարտոյանը նշեց, որ դեռեւս նման «կլիենտ» չեն ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել