Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-Ն ԿՐԿԻՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՋԵՐՄՈՒԿԸ

Ապրիլ 14,2011 00:00

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է կանանց «Grand Prix»-ի 2011/2012 թվականների խաղարկության վեց մրցաշարերի անցկացման վայրերն ու ժամկետները: Դրանք կմեկնարկեն այս տարի՝ Դոնի Ռոստովում (Ռուսաստան, օգոստոսի 1-15), այնուհետեւ կտեղափոխվեն Շենչժեն (Չինաստան, սեպտեմբերի 1-15), Նալչիկ (Ռուսաստան, հոկտեմբերի 8-23): Եկող տարի շախմատիստուհիները պայքարը կվերսկսեն Ստամբուլում (Թուրքիա), իսկ հունիսին կժամանեն Հայաստան՝ Ջերմուկ: «Grand Prix»-ի պայքարը կավարտվի եկող տարվա սեպտեմբերին՝ Կազանում (Ռուսաստան):
Գալիք մրցաշարի մասնակցության որակավորում արդեն ունի տասը շախմատիստ՝ չինացիներ Հու Յիֆանը, Ժուան Լուֆեյը, Չժաո Սյուեն, հնդիկ Համփի Կոներուն, ռուսաստանցի Կոսինցեւա քույրերը, բուլղարուհի Անաստասիա Ստեֆանովան, սլովենուհի Աննա Մուզիչուկը, ուկրաինացի Եկատերինա Լանգոն եւ լիտվուհի Վիկտորիա Չմելիտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել