Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկության երկրորդ ու արդեն ավանդական միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին ԱԻԲԱ-ն արդեն երեք աստղի կարգավիճակ է շնորհել:
Չնայած այս ժամանակահատվածում միջազգային տարբեր մրցումների պակաս չկա, երեւանյան ռինգում հանդես գալու ցանկություն հայտնել էր քսանից ավելի երկիր, սակայն տարբեր պատճառներով Երեւան ժամանել է միայն 15-ը: Բայց քանակն ամենեւին էլ չի անդրադարձել որակական մակարդակի վրա, քանի որ ժամանած հավաքականները ներկայացել են ուժեղագույն կազմերով:
Օգտվելով կազմակերպչի կարգավիճակից, հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան եւ մեր ազգային հավաքականի մարզիչները երեւանյան ռինգում հանդես գալու եւ մրցափորձ կուտակելու հնարավորություն են ընձեռել շուրջ քառասուն մարզիկի:
Մեկնարկային օրը նախնական մարտերուն հանդես եկան մեր ինը բռնցքամարտիկներ, որոնցից հինգի համար մեկնարկն անհաջող ստացվեց: Առայժմ ընթանում են նախնական գոտեմարտերը, որոնց ավարտից հետո մրցաշարի ընթացքին ավելի հանգամանալից կանդրադառնանք: