Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի կազմում (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան) հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում կմասնակցեն շախմատի աշխարհի թիմային առաջնությանը: Հեղինակավոր այս մրցմանը մասնակցում են աշխարհի տասն ուժեղագույն ազգային ֆեդերացիաների ընտրանիները: Հայ շախմատասերները մեր հավաքականի մրցակիցների մեջ կտեսնեն նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի լավագույն գրոսմայստերներին: