Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԻՆ ՀԻՆԳ ՔԱՅԼ «ԻՋԵՑՐԻՆՔ»

Ապրիլ 14,2011 00:00

\"\"Երեկ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը երեք քայլ առաջընթաց է գրանցել եւ այժմ զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը: Դա հետեւանք է մարտի 26-ին Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Երեւանում կայացած Հայաստան-Ռուսաստան հանդիպումում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմի արձանագրած ոչ-ոքիի: Բայց այդ հաշիվը, փաստորեն, բացասաբար է անդրադարձել Ռուսաստանի հավաքականի վարկանիշի վրա: Դիկ Ադվոկատի ընտրանին շոշափելի (հինգ կետ) նահանջ է ունեցել՝ հայտնվելով 18-րդ տեղում:
«B» խմբում Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակչի ուղեգրի համար պայքարում մեր հիմնական մրցակիցներից Սլովակիան նույնպես զիջել է դիրքերը՝ 22-րդից հայտնվելով 27-րդ հորիզոնականում: Եվ միայն Իռլանդիան է պահպանել նախորդ կարգավիճակը (34-րդ հորիզոնական): Անդորրան այս պարագայում քննարկման թեմա չէ, քանի որ զրո միավորով ընթանում է 202-րդ տեղում:
Ինչ վերաբերում է առաջին տասնյակին, այստեղ աշխարհի չեմպիոն Իսպանիան եւ Հոլանդիան նույն հերթականությամբ պահպանում են դիրքերը 1-ին եւ 2-րդ հորիզոնականներում, սակայն տասնյակում էական տեղաշարժեր եղել են: Եռյակն այժմ եզրափակում է Բրազիլիան, որին հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Իտալիան, Խորվաթիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել