Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր ամսագիր՝ Cinemag

Ապրիլ 14,2011 00:00

Օրերս «Բյուրոկրատ» խանութում կայացավ Cinemag կինոամսագրի շնորհանդեսը: Գլխավոր խմբագիրը Արտավազդ Եղիազարյանն է: «116 տարի է անցել այն պահից, երբ Օգյուստ եւ Լուի Լյումիերները Կապուցիների պուրակում տեղակայված Գրան կաֆեի հնդկական սրահում վախեցրին հանդիսատեսին՝ սպիտակ սավանից իրենց վրա սլացող գնացքով: Հաջորդած տարիներին կինոն դարձավ լիամետրաժ, հետո ձայն առավ, ապա՝ գույն, եռաչափ պատկեր: Այն դարձավ քաղաքականության եւ գաղափարախոսության, ուրախության եւ տխրության, բիզնեսի եւ մաքուր արվեստի գործիք, հնարավորություն տվեց մարդկանց միմյանց հետ կիսել երազներն ու մտքերը»,- գրում է Cinemag-ը ու հույս հայտնում, որ իսկական կինոյի վերջը երբեք չի գա: Անդրանիկ համարում նյութեր կան բրիտանական, ֆրանսիական եւ ամերիկյան կինոմրցանակների, ռեժիսորներ Ատոմ Էգոյանի, Յոս Ստերլինգի եւ այլոց մասին: Ամսագրի հեղինակները չեն մոռացել նաեւ հայ անվանի կինոգործիչներին, մասնավորապես՝ Համո Բեկնազարյանին: Անդրադարձ կա երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Մոխրաման» ֆիլմին: Ամսագրում զետեղված են նաեւ գեղեցիկ լուսանկարներ, որոնց հեղինակներն են Արթուր Lumen Գեւորգյանը եւ Բիայնա Մահարին: Ամսագիրն ունի նաեւ վեբկայք՝ cinemag.am:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել