Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆԸ ՍԱՐԿՈԶԻԻՆ ԱՎԱԶԱԿԻ ՀԵՏ Է ՀԱՄԵՄԱՏԵԼ

Ապրիլ 14,2011 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայում ապրող թուրքերի հետ, որի ընթացքում, առանց անուն տալու, քննադատել է Ֆրանսիայի նախագահին՝ նմանեցնելով նրան ավազակի հետ։
Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: Աղբյուրի փոխանցմամբ,  Էրդողանը հայտարարել է, թե Լիբիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում ոմանք իրենց անձնական շահերի ու մոտեցող ընտրությունների համար տարածաշրջանի ճակատագրի հետ են խաղում։ «Նրանք պատմության առջեւ պատասխանատվություն են կրելու։ Լիբիան չի կարող դառնալ որեւէ երկրի շահերի դաշտը»,- նշել է Էրդողանը՝ շեշտելով, թե իրենց վարքը որոշների պես ավազակային չէ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը Ֆրանսիա է մեկնել ԵԽԽՎ-ում ելույթ ունենալու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել