Ռուսաստանն Իսրայելից պահանջում է ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեն երկրի հարավում դպրոցականների ավտոբուսի գնդակոծման ժամանակ ռուսական զենքի կիրառման մասին տեղեկությունները: BBC-ի մատուցմամբ, Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Սալտանովն ասել է, թե Մոսկվան բացառում է ռուսական արտահանվող զենքը երրորդ անձանց ձեռքում հայտնվելու հնարավորությունը:
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե պաղեստինցի գրոհայինները անցած շաբաթ իսրայելցի դպրոցականների ավտոբուսի գնդակոծման ժամանակ օգտագործել են ռուսական արտադրության հրթիռային համակարգ:
Գազայի հատվածում տեղի ունեցած այդ հարձակման արդյունքում երկու իսրայելցի էր վիրավորվել, մեկ դեռահաս ծանր վիճակում հոսպիտալացվել էր: