Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ «ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ» Է ԿԻՐԱՌՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ապրիլ 14,2011 00:00

Իրանը դադարեցրել է եվրոպական ինքնաթիռներին վառելիքի մատակարարումը՝ որպես համարժեք քայլ Եվրոպայի կողմից իրանական ինքնաթիռները վառելիքով լիցքավորելու մերժմանը: Reuters-ի մատուցմամբ, այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին:
Գերմանական խոշորագույն Lufthansa ավիափոխադրող ընկերությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Թեհրանի օդանավակայանում արդեն իր ինքնաթիռը լիցքավորելու մերժում է ստացել:
Անցած տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել էր Իրանում վառելիքի արտահանման դեմ ուղղված մի շարք միջոցառումները, որոնց համաձայն, աշխարհի որեւէ ընկերություն կարող է ենթարկվել պատժամիջոցների, եթե Թեհրան արտահանի բենզին կամ որեւէ այլ վերամշակված նավթամթերք:
Իրանի կողմից եվրոպական ինքնաթիռները վառելիքով լիցքավորելու մերժման մասին հաղորդումներ են ստացվել Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից:
Իրանն արդեն ենթարկվել է միջազգային պատժամիջոցների՝ ուրանի հարստացման իր ծրագրերից չհրաժարվելու համար: 2010-ին Թեհրանը եվրոպական երկրներին զգուշացրել էր, որ քայլեր կձեռնարկի, եթե արեւմտյան որոշ երկրներ շարունակեն մերժել իրանական ինքնաթիռները վառելիքով լիցքավորելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել