Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ

Ապրիլ 14,2011 00:00

Ապրիլի առաջին տասնօրյակում Սեւանա լճի մակարդակը շարունակել է բարձրանալ՝ մարտի վերջին օրվա նիշից ավելանալով երկու սանտիմետրով: Ապրիլի 12-ի դրությամբ՝ Սեւանա լճի մակարդակը 1900,03 մետր բարձրության վրա է, ինչը 35 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս բարձրացումը պայմանավորված է մարտ եւ ապրիլ ամիսների առատ տեղումներով: Սեւանի մերձակա լեռների ձնածածկույթը ցածր ջերմաստիճանի հետեւանքով դեռ չի հալչում: Հալոցքի սկսվելուն պես լճի մակարդակը ավելի կբարձրանա: Այսօր բարձրացած ջուրն արդեն քանդել է Մարտունի-Վարդենիս մայրուղու մի հատված՝ Կարճաղբյուրի մատույցներում:
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ անձրեւն ու քամին այնքան ուժգին են եղել, որ մայրուղու պաշտպանության համար կառուցված հենապատը վնասվել է: Հիմա իրական վտանգ է ներկայացնում մայրուղու 10 մետրանոց մի հատված, որից առավել վտանգավոր է 3 մետրը: Մայրուղու այս հատվածը անցած տարի էլ էր վնասվել եւ հենց անցած տարի էլ կառուցվել էր հենապատը:
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ տեղի ունեցածի մասին տեղյակ է ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարությունը, բայց այսօրվա եղանակը թույլ չի տալիս տեղում շինարարական աշխատանքներ իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել