Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ

Ապրիլ 14,2011 00:00

Սյունիքի մարզում ապրիլի 1-ի դրությամբ 5187 գործազուրկ կա հաշվառված, որից 3618-ը կանայք են: Գործազուրկների թվով մարզում առաջատար է Գորիսի տարածաշրջանը՝ 2023 գործազուրկ: Հաջորդը Կապանի տարածաշրջանն է՝1728 գործազուրկով, Սիսիանում գրանցված է 982, Մեղրիում՝ 454 գործազուրկ: Մարզի ոչ բոլոր գործազուրկներն են գրանցված զբաղվածության կենտրոնում: Ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի՝ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ այս տարի մարզում գործազուրկների թիվը նվազել է 924-ով: Սյունիքում ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 7071 քաղաքացի, որից 4248-ը կին է: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աշխատանք փնտրողների թիվը 930-ով պակասել է: Ամենաշատ աշխատանք փնտրողները կրկին Գորիսի տարածաշրջանում են՝ 2855 հոգի, այնուհետեւ Կապանում՝ 2166, Սիսիանում՝ 1340 եւ Մեղրիում՝ 710: Այս տարվա ընթացքում Գորիսից աշխատանքի է տեղավորվել 27 քաղաքացի, Կապանում՝ 82-ը, Մեղրիում՝ 25-ը եւ Սիսիանում՝ 20-ը: Իսկ նպաստ ստացողների թիվը մարզում 817 է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել