Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապրիլ 14,2011 00:00

ԿԻՆԸ՝ ԻՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ին 38-ամյա Ինգա Շ.-ն «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցի թիվ 20 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ԲԱԽՈՒՄ
Երեկ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին 24-ամյա Անդրանիկ Պ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Տափերական գյուղից դեպի Նոր կյանք գյուղ տանող ճանապարհին բախվել է 36-ամյա Հայկ Ղ.-ի վարած «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենային. 2 վարորդները եւ «Օպելի» ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդի քաղաքի հիվանդանոց:
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ
Երեկ, ժամը 05.40-ին, Վիեննա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի  բաժնի ծառայողները բերման են ենթարկել 31-ամյա Արշակ Ա.-ին, որը 2010թ. նոյեմբերի 26-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր՝ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 32 շենքի մոտից բերման են ենթարկել 57-ամյա Աշոտ Ա.-ին, որն ապրիլի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, որոնք անզգուշաբար առաջացրել են մարդու մահ:
ԵՐԵԿ՝ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Երեկ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.05-ի սահմաններում Նորիկ Ե.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է 28-ամյա Խաչիկ Ա.-ի վարած «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով Նորիկ Ե-.ն եւ նրա 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել