Լրահոս
Օրվա լրահոսը

733 փամփուշտ չի արձակվի

Ապրիլ 14,2011 00:00

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 12-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կողոպուտի 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, իսկ խարդախության 5 եւ խուլիգանության 2 դեպքն էլ բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ գողության 8 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, գողության՝ 3 եւ խարդախության՝ 1 դեպք:
Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որից 4-ը՝ վրաերթ. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Զինանոց-2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության աշխատակիցները հիշյալ ժամանակահատվածում հայտնաբերել են հակատանկային 1 նռնակ, 3 փաթեթ ամոնիտ, 1-ական ակոսափող ու ողորկափող հրացան եւ տարբեր տրամաչափի 147 փամփուշտ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են ակոսափող 1 հրացան, 4 ողորկափող հրացան, 1 թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 1 պահունակ, 5 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, 1.5 կգ ամոնալ եւ տարբեր տրամաչափի 733 փամփուշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել