Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՆՆԻՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՉԱՓԸ

Ապրիլ 14,2011 00:00

\"\"Ինչո՞ւ են թմրամիջոցները լինում զգալի, խոշոր, առանձնապես խոշոր

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժանմունքի պետ Արգիշտի Տոնոյանի վարույթում է գտնվում Գրիգոր Արեւյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը:
Քրեական գործը 2 հատորից էր՝ 1442 էջից: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է այս տարվա մարտի 28-ին:
Գրիգոր Արեւյանը մեղադրվում է ափիոն տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար: Ըստ Արեւյանի պաշտպան Ամալյա Ավագյանի՝ «0,38 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ձեռքբերումը առանձնապես խոշոր չափով գնահատելն առնվազն քննիչի կողմից քրեական օրենքի տիրապետման բացակայություն է: Հանցագործության կատարման սուբյեկտիվ կողմը ուղղակի դիտավորությունն է: Տվյալ դեպքում Գրիգոր Արեւյանի դիտավորությունն ուղղված է եղել 10 000 դրամով 0,38 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց ձեռքբերելուն»:
Պաշտպանը հղում է անում ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածին, ուր տրված են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի զգալի, խոշոր, առանձնապես խոշոր չափերը:
Գ. Արեւյանը Մարատ Խաչիկյանից Աուրբ Հովհաննես եկեղեցու մոտից ձեռք է բերել 0, 38 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցը չէր իրացվելու, ներարկման միջոցով պետք է օգտագործվեր: Ապօրինի ճանապարհով գնված ափիոնի մաքուր քաշը եղել է 0, 33 գրամ, ինչը, ըստ հանրային պաշտպան Ա. Ավագյանի, չի կարող դիտվել որպես խոշոր չափ:
Գրիգոր Արեւյանը կալանավորվելու ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել, ըստ քննիչի՝ «օգնել է նախաքննության մարմնին հանցագործության բացահայտման գործում»:
Սակայն 6 ամիս տեւած քրեական գործի նախաքննությունից հետո քննությունն իրականացնող ոստիկանության քննչականը «զգալի չափ» մեղադրանքը վերաորակել է՝ դարձնելով «խոշոր չափ»:
Տարօրինակ է, քանի որ ի սկզբանե Արեւյանի ձեռք բերած թմրամիջոցի քաշը չի փոխվել:
Այս կապակցությամբ Գ. Արեւյանի պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ամալյա Ավագյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին, այս գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Հ. Էյրամջյանին, հայտնելով. «Ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ քննիչն ավելացրել է իմ պաշտպանյալի մոտ անձնական խուզարկության արձանագրությամբ հաստատված, հայտնաբերված ափիոն տեսակի թմրամիջոցի քաշը 0, 02 գրամով, այսինքն՝ քննիչը խախտել է անձնական պատասխանատվության սկզբունքը»:
Պաշտպանը խնդրել էր, որպեսզի վերահսկող դատախազը այլ քննիչի հանձնարարի զբաղվել այս գործով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել