Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ, ԶԳՈՒՇԱՑԵՔ

Ապրիլ 14,2011 00:00

\"\"Օդերեւութաբանական ծառայությունները ահազանգել են, որ ապրիլի 12-14 հատվածում գիշերը կարձանագրվի բացասական ջերմաստիճան: Անցած գիշեր ձյուն է տեղացել Տավուշում եւ Վայոց ձորում:
Գյուղացու բերքը փրկելու համար մասնագետները առաջարկում են պտղատու այգիներում վառել տորֆի հետ խառնած թաց բուսական մնացորդներով խարույկներ, գոմաղբ, կենցաղային թափոններ, որոնցից արձակված առատ ծուխը ցրտահարությունից հնարավորինս կպաշտպանի նոր ծաղկած ծառերն ու մշակաբույսերը: Խորհուրդ է տրվում նաեւ ջրով ցողապատել, կամ ջուր սրսկել նոր ծաղկող կամ պտղակալվող ծառերի վրա: Այն ողողելով նոր ձեւավորվող պտուղը կամ ծաղիկը` 0 աստիճանի տակ աստիճանաբար սառչելով առաջացնում է սառցաշերտ կամ պատյան, որը պահպանում է ծաղիկը կամ պտուղը ներսից: Ջերմոցատերերն էլ պետք է ավելացնեն պոլիէթիլենային թաղանթների շերտերը:
Երեւանում էլ առաջիկա 3 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կլինի -2 աստիճան: Այս մասին News.am-ին հայտնել է «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել