Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑԻՆ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ ԵՎ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ»

Ապրիլ 14,2011 00:00

\"\"

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, երկու երկամսյա կալանքի ենթարկելու որոշում է կայացվել. մեկը՝ հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող», «Օշականցի Գեւորիկ» մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանի (ձախից) առնչությամբ: Հիշեցնենք, որ նրա մոտ ոստիկանները հայտնաբերել էին 6,2 գրամ ափիոնանման զանգված: Մեկ այլ դեպքում դատավոր Պապոյանը դռնփակ նիստում երկու ամսով կալանքի վճիռ է կայացրել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերգծով տեղակալ Կամո Ներսիսյանի (աջից) նկատմամբ՝ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Կ. Ներսիսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308 հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում)  հատկանիշներով՝ Սիսիան քաղաքում հրազենի գործադրմամբ վիճաբանության փաստի առիթով հարուցված գործի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել