Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ՝ ՎԱՀԱ՞Ն

Ապրիլ 14,2011 00:00

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կառավարությանը հարցրեց, թե մինչեւ ե՞րբ «կոալիցիայի անդամ պաշտոնյա լինելը պետք է վահան ծառայի իսկական կաշառակերների եւ կոռուպցիոներների համար, ե՞րբ է իսկապես արդարադատություն հաստատվելու Հայաստանում»՝ մատնանշելով, որ Վերահսկիչ պալատի կողմից սոցիալական ապահովության ոլորտում խոշոր կոռուպցիոն երեւույթների հայտնաբերման փաստի առթիվ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի նկատմամբ ոչ մի քրեական գործ չհարուցվեց, այլ ընդամենը պաշտոնանկ արվեց, իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Արաբկիրի վարչական շրջանի քաղծառայող Տիգրան Փոստանջյանի նկատմամբ, ոմն Հ. Ս.-ի բանավոր ցուցմունքի հիման վրա, նույն օրը քրեական գործ է հարուցվում, եւ նրան ձերբակալում են՝ պահելով բանտախցում եւս 19 կալանավորների հետ։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ի պատասխան՝ ասաց, որ բարձրացված հարցերը դուրս են կառավարության գործառույթներից եւ վերաբերում են դատախազությանն ու դատարաններին. «Որպես արդարադատության նախարար՝ հետամուտ կլինեմ այդ գործերին։ Ինչ վերաբերում է սոցիալական ապահովության հիմնադրամի խնդիրներին, ապա այդ փաստերը արձանագրելը եւ դատախազությանը փոխանցելը Վերահսկիչ պալատի գործառույթն է, որը անկախ մարմին է, անկախ է նաեւ դատախազությունը, եւ այս առումով որոշակի ճնշում կամ վերահսկողություն այս մարմինների նկատմամբ կառավարությունը, ըստ էության, չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել