Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄՄԱՐԲԵՐԳ՝ ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապրիլ 14,2011 00:00

\"\"

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ ԵԽԽՎ-ին ներկայացրեց 2010-ի իր գործունեության մասին զեկույցը: Առաջինը նրան հարց ուղղեց Ջոն Պրեսկոտը, որը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանի վերաբերյալ իր զեկույցում անդրադառնալո՞ւ է մարտի 1-ի զոհերի խնդրին: «Զեկույցը դեռ հրապարակված չէ,- պատասխանեց պրն Համմարբերգը:- Եվ ակնհայտ է, որ անդրադառնալու ենք 10 մարդկանց սպանությունների հետաքննությանը»: Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը նրան նյութեր է փոխանցել վերջին 2 ամիսներին ընդդիմության դեմ բոլոր հարձակումների՝ Սամսոն Խաչատրյանի գործի, մարտի 3-ին կառավարության շենքի առջեւ «Ժառանգության» հետ կատարվածի ու նաեւ իր եղբոր նկատմամբ հարուցված գործի վերաբերյալ:
Իսկ Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց. «Վերջերս Ադրբեջանը սպառնացել է, որ կռմբակոծի Լեռնային Ղարաբաղ թռչող քաղաքացիական ինքնաթիռները։ Սա ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության սպառնալիք։ Չե՞ք պատրաստվում Դուք, որպես ՄԻ հանձնակատար՝ արձագանքել դրանց»: Թոմաս Համմարբերգը պատասխանեց, թե շատ է մտահոգված ե՛ւ ԼՂ խնդրի, ե՛ւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությամբ, բայց այս հարցում չի ցանկանում մրցակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Հայաստանի մասին էլ հարցեր ուղղեցին Ադրբեջանի պատվիրակները:
Մանրամասն՝ վաղվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել