Շվեյցարական ժամացույցների «Montre des Montres» ընկերությունը թողարկել է 2,8 մլն արժողությամբ «Hublot» ժամացույց։ Ինչպես հայտնում է «Luxist» կայքը, «Big Bang» հավաքածուի նոր մոդելը բաղկացած է ընդհանուր առմամբ 141 կարատի հասնող 637 ադամանդներից։ Ժամացույցի ստեղծման վրա աշխատել է 45 ադամանդագործ։ Հավաքածուի հիմնական առանձնահատկությունը տարբեր բարձր տեխնոլոգիաներ ունեցող նյութերի եւ թանկարժեք մետաղների համադրությունն է։