Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է անհայտ լուսանկարը

Ապրիլ 13,2011 00:00

Լուսանկարիչ եւ Լեհաստանի Գդանսկ քաղաքում ցուցահանդեսի սեփականատեր Վլադիսլավ Ժուխովսկին մարտի 10-ին հայտարարել է, որ ձեռք է բերել լեգենդար լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի մինչ այժմ անհայտ լուսանկարը, որի վրա նշված է տարեթիվը՝ 1849թ., ինչը համընկնում է Շոպենի մահվան տարեթվի հետ։ Ելնելով լուսանկարի վրա եղած մակագրությունից՝ կարելի է դատել, որ լուսանկարի հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Լյուի-Օգյուստ Բիսոնն է։ Վ. Ժուխովսկին լուսանկարը գնել է անցած տարվա դեկտեմբերին։ Նրա խոսքով, այն պահպանվել է Շոպենի երկրպագու եւ շոտլանդացի ուսանող Ջեյն Սթերլինգի հավաքածուում։ Լեհ կոլեկցիոները չի հայտնել, թե որքան գումար է ծախսել լուսանկարը ձեռք բերելու համար։ Լուսանկարի իսկությունը դեռ պետք է ճշտվի։ Սակայն լուսանկարների փորձագետ Մալգոժատ Գրաբչեսկան կասկածում է, որ դա Շոպենի լուսանկարն է։ Բացի այդ, Բիսոնը երբեք չի ստորագրել իր նկարների տակ։ Իսկ եթե ապացուցվի, որ նկարն իրական է, գտածոն սենսացիա կդառնա, քանի որ մինչեւ այժմ հայտնի է եղել Շոպենի միայն երկու լուսանկար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել