Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյոք առո՞ղջ է ձեր սիրտը

Ապրիլ 13,2011 00:00

Թեստ-ախտորոշում

1. Սեռը

ա) արական-1 միավոր

բ) իգական- 0 միավոր

2. Տարիքը

ա) մինչեւ 45 տարեկան- 0 միավոր

բ) 45 տարեկանից բարձր- 1 միավոր

3. Որքա՞ն եք քայլում օրվա ընթացքում

ա) 5 կմ-ից քիչ- 1 միավոր

բ) 5 կմ-ից ավելի- 0 միավոր

4. Որքա՞ն եք նստած լինում օրվա ընթացքում

ա) 75%-ից ավելի-1 միավոր

բ) 75%-ից քիչ- 0 միավոր

5. Ունե՞ք ավելի քաշ

ա) այո- 2 միավոր

բ) ոչ- 0 միավոր

6. Դուք ծխո՞ւմ եք:

ա) այո- 2 միավոր

բ) ոչ- 0 միավոր

7. Որքա՞ն ալկոհոլ եք օգտագործում շաբաթվա ընթացքում:

Կանանց համար.

ա) 250 մլ-ից քիչ- 0 միավոր

բ) 250 մլ-ից ավելի- 1 միավոր

Տղամարդկանց համար

ա) 500 մլ-ից քիչ-0 միավոր

բ) 500 մլ-ից ավելի-1 միավոր

8. Ձեր սննդաբաժնի ո՞ր տոկոսն է կազմում ճարպերով հարուստ սնունդը (կարագ, յուղոտ միս):

ա) 30%-ից ավելի- 2 միավոր

բ) 10-30%- 1 միավոր

գ) 10%-ից քիչ- 0 միավոր

9. Ձեր արյան ճնշումը բարձրացե՞լ է 140/90-ից:

ա) այո- 4 միավոր

բ) ոչ- 0 միավոր

10. Դիմե՞լ եք բժշկին, կապված սրտանոթային համակարգի խնդիրներին կամ էլ շաքարախտի պատճառով:

ա) այո- 4 միավոր

բ) ոչ- 0 միավոր

11. Զգացե՞լ եք ծակոցներ, սեղմում, ցավ սրտի շրջանում:

ա) այո- 5 միավոր

բ) ոչ- 0 միավոր

12. Հոգեպես հանգի՞ստ մարդ եք:

ա) այո-1 միավոր

բ) ոչ-2 միավոր

Ընդհանրացնենք միավորները

8 միավորից քիչ- անհանգստանալու պատճառներ չունեք: Շարունակեք ապրել նույն կենսակերպով:

8-15 միավոր- առանց հետաձգելու դիմեք բժշկի, դուք գտնվում եք ռիսկի գոտում:

15 միավորից ավելի- հավանական է, որ ձեզ մոտ կա սրտի իշեմիկ հիվանդություն: Անհապաղ դիմեք սրտաբանի, անցեք լրիվ հետազոտությունները: Կատարեք բժշկի բոլոր խորհուրդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել