ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նկատվում է տղամարդկանց կրծքի մեծացման միտում. ցույց են տվել վերջերս կատարված ուսումնասիրությունները: Մեծ թվով տղամարդիկ են դիմում վիրաբույժների՝ կուրծքը փոքրացնելու համար: Մասնավորապես՝ ամերիկացի մեծ կուրծք ունեցող տղամարդկանց թիվն աճել է 5-6 տոկոսով։
Իսկ հիմնական պատճառը ստերոիդներ ընդունելն ու կտրուկ նիհարելու մեթոդներն են։ Բացի այդ, կրծքի մեծացման պատճառ կարող են դառնալ հակադեպրեսանտները եւ թմրամիջոցները։ Հետազոտողները նաեւ պարզել են, որ յուրաքանչյուր տարի կանանց կրծքի միջին չափը ես մեծանում է։