Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

Ապրիլ 13,2011 00:00

Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը վրդովվել է, որ իր լուսանկարը հայտնվել է «Cosmopolitan» ամսագրի թուրքական հրատարակության ապրիլյան համարի շապիկին: Ավելին, նույն լուսանկարը զարդարում է հեղինակավոր հանդեսի հայկական առաջին հրատարակման շապիկը:

Նա հայտնել է, որ այդ թյուրիմացությունը տեղի է ունեցել, երբ ինքը մասնակցել է «Cosmo»-ի միջազգային ֆոտոսեսիային: Եվ հավելել է, որ չէր էլ կարող պատկերացնել, թե իր լուսանկարը կհայտնվի թուրքական հանդեսի շապիկին, առավել եւս, երբ նույն լուսանկարն արդեն օգտագործել է հայկական վարկածը:

Ըստ «TMZ» կայքի՝ ամսագրի ներկայացուցիչները չեն զգուշացրել Քիմին, որ իր լուսանկարը լինելու է նաեւ Թուրքիայում:

Իսկ արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Քարդաշյանին ամենից շատ զայրացրել է լուսանկարը ապրիլին թողարկելու փաստը, քանի որ ապրիլին Հայոց ցեղասպանության տարելիցն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել