Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

Ապրիլ 13,2011 00:00

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին հիմնականում Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Էջմիածնի ու հանրապետությունում մարզաձեւի կենտրոններ համարվող մի քանի մարզերի եւ քաղաքների 204 մարզիկներ:

Ըստ քաշային կարգերի հաղթողի կոչում նվաճեցին Արթուր Սիմոնյանը՝ 42 կգ, Ալբերտ Վարդանյանը՝ 46, Գեւորգ Ղարիբյանը՝ 50, Կարեն Ասլանյանը՝ 54, Խաչիկ Կարապետյանը՝ 58, Արմեն Հակոբյանը՝ 63, Սարգիս Քոչարյանը՝ 69, Զորի Մելիքյանը՝ 76, Կարեն Աբգարյանը՝ 85 եւ Անդրանիկ Մարգարյանը՝ 100:

Առաջնության արդյունքներով կազմավորվեց այդ տարիքային խմբի հանրապետության հավաքականը, որն ապրիլի 26-30-ը Դոնի Ռոստովում կմասնակցի Սամուրգաշեւ եղբայրների մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարին, այնուհետեւ Հայաստանում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքներում կնախապատրաստվի օգոստոսի 9-14-ը Վարշավայում կայանալիք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել