Դուբայում մեկնարկած Շեյխ Ռաշիդ Բին Համդանի մրցանակների համար շախմատի 13-րդ միջազգային բաց մրցաշարում (165 մասնակից) երկու տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ցույց է տվել 26 հոգի: Նրանց մեջ են Հայաստանի ներկայացուցիչներ Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը: Հաջող են մեկնարկել նաեւ մեր մյուս շախմատիստները՝ Վլադիմիր Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Աշոտ Անաստասյանը: Նրանք տարել են մեկական հաղթանակ եւ մեկական պարտիայում էլ բաժանել են միավորը: