Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն փոքր բրոնզե մեդալ

Ապրիլ 13,2011 00:00

Կազանում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 90-րդ եւ կանանց 24-րդ առաջնությունը:

Առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմից մրցահարթակ մտավ Եվրոպայի նախորդ առաջնության փոխչեմպիոն, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Հայ ծանրորդը, որ հաղթողի հիմնական հավակնորդներից էր համարվում, այս անգամ երկամարտի 245 կգ արդյունքով տասներկու մասնակիցների մեջ զբաղեցրեց իններորդ տեղը: Սինգապուրի պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը երկու վարժություններում ընձեռվող վեց մոտեցումից արդյունավետ օգտագործեց միայն երկուսը: Պոկումում Սմբատը բարձրացրեց 105 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներում ձախողեց 110 կիլոգրամը: Դա 9-րդ ցուցանիշն էր:

Հայ մարզիկն իրեն ավելի վստահ է զգում հրում վարժությունում, ուստի կորցրածը ետ բերել եւ մրցանակային տեղ զբաղեցնել պիտի աշխատեր հենց այդ մրցաձեւում: Նա վարժությունն սկսեց 140 կգ-ից: Հաջող սանձելով առաջին քաշը՝ Սմբատը երկրորդ մոտեցման համար պատվիրեց միանգամից 11 կգ ավելի: Սակայն երկու անգամ էլ ծանրաձողը չենթարկվեց ծանրորդի կամքին: Այդուհանդերձ, Սմբատ Մարգարյանը անձնական քաշի շնորհիվ այս վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Երեկ երեկոյան պայքարի մեջ էր մտել 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել