Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՍՏԾՈ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ» «ԽԼՐՏՈՒՄ» ԵՆ ԵՐԵՎԱՆՈ՞ՒՄ

Ապրիլ 13,2011 00:00

1996 թվականից Կիեւում հիմնադրվել է «Աստծո դեսպանություն» կամ «Աստծո դեսպաններ» աղանդը, որը ռուս ուղղափառ եկեղեցու կողմից ճանաչվել է տոտալիտար աղանդ: Հիմնադիրն էլ նիգերիական ծագմամբ Սանդեյ Ադելաջան է, ով ժամանակին բարձրագույն ժուռնալիստական կրթություն է ստացել Բելառուսի պետական համալսարանում: Աղանդը բազմաթիվ ներկայացուցչություններ ունի աշխարհի 35 երկրում: Ըստ որոշ տեղեկությունների, ուկրաինացի բազմաթիվ չինովնիկներ դրա հետեւորդներն են, ասում են՝ «Աստծո դեսպանները» մեծ ներդրում է ունեցել Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության կայացման գործում: Պատահական չէ, որ Ուկրաինայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության լիդեր, Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկին նախագահ Յուշչենկոյի երդմնակալությունից հետո դարձավ նրա գլխավոր խորհրդականը: Այս աղանդի վերաբերյալ տեղեկատվությունը, վիդեոները ներբեռնելը անվճար է համացանցում, հնարավոր է կապ հաստատել պաստորների հետ սոցիալական ցանցերի ու անվճար ծանոթությունների կայքերի միջոցով: Սա, բնականաբար, ավելի է մեծացնում նրա վտանգավորությունը եւ երիտասարդ սերնդին գայթակղելու վտանգը: Ի դեպ, «Աստծո դեսպանության» «շեֆին» ժամանակին Ուկրաինայում մեղադրանք է առաջադրվել մարդկանց խաբելու ու խարդախությամբ նրանց գումարներին տիրանալու «մասով»:

Դեռեւս 2005-ից, ըստ «Արմինֆոյի», Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ահազանգում էր Հայաստանում չգրանցված այս կազմակերպության հայաստանյան գործունեության ու հնարավոր վտանգների մասին:

Ցավոք, «Աստծո դեսպանները» «ներմուծվել» է նաեւ Հայաստան եւ, մեր տեղեկություններով, հավաքներ են իրականացնում մասնավորապես «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ գտնվող, այսպես կոչված՝ Երկաթուղայինների արհկոմի շենքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել