Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՆՍԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ԿԱՆ

Ապրիլ 13,2011 00:00

\"\"Ապրիլի լույս 12-ի գիշերը Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով մի քանի մարդ է ձերբակալվել: Այդ մասին, ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի, լրագրողներին հայտարարել է օպերատիվ-քննչական խմբի ղեկավար, գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Շվեդը: Հիշեցնենք, որ ահաբեկչության արդյունքում զոհվել է 12 մարդ, Մինսկի հիվանդանոցներում է գտնվում 151 մարդ, որից 40-ը՝ ծանր վիճակում, 58-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վիրավորներից երկուսը հայեր են, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսի քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ՝ երեքշաբթի առավոտյան, հայտարարվել էր, թե իրավապահ մարմիններին հաջողվել է ճշտել ահաբեկչությունն իրականացրած ենթադրյալ անձի ինքնությունը, կազմվել են երկու կասկածյալի ֆոտոռոբոտները, որոնք պաշտոնապես չեն հրապարակվել:

«Օկտյաբրսկայա» կայարանը գտնվում է Բելառուսի նախագահի նստավայրից 100 մետր հեռավորության վրա։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։ Նա կարծիք է հայտնել, թե ահաբեկչությունը կարող է կապված լինել «դրսի» ուժերի հետ, մինչդեռ երկրի ներսում վերլուծաբանները կարծիք են հայտնում, թե դա ձեռնտու է իշխանություններին, որոնք դրանով փորձում են շեղել բելառուսցիների ուշադրությունը՝ երկրում առկա խնդիրներից:

Պայթյունի պատճառները հետաքննվում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել