Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՖՈՒԿՈՒՍԻՄԱ 1»-Ի ՎԹԱՐԸ ՆՈՒՅՆԱՑՎԵԼ Է «ՉԵՌՆՈԲԻԼԻ» ԱԷԿ-Ի ՎԹԱՐԻ ՀԵՏ

Ապրիլ 13,2011 00:00

Ճապոնիայի կառավարությունը բարձրացրել է երկրում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով վնասված «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանում առկա ռադիոակտիվ ճառագայթման վտանգի մակարդակը. այժմ վթարային ԱԷԿ-ում իրավիճակը՝ ըստ INES վտանգավորության սանդղակի, գնահատվում է 7 բալ, որն ամենաբարձրն է: Այդ մասին հաղորդում է panarmenian.net-ը: Մինչ այդ 7 բալ գնահատվել է միայն Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը: Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա-1»-ում իրավիճակն ավելի վաղ գնահատվել էր 6 բալ:

INES սանդղակով՝ 7-րդ աստիճանը նշանակում է ռադիոակտիվ նյութի տասնյակ հազարավոր տերաբեկերելների արտանետում, ինչը կարող է հանգեցնել բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի համար ծանր հետեւանքների:

Միաժամանակ, Reuters-ը հաղորդում է, թե «Ֆուկուսիմա-1»-ի օպերատոր TEPCO ընկերությունը հայտարարել է ատոմակայանի 4-րդ ռեակտորում առաջացած հրդեհի մասին: Տվյալ պահին ռեակտորի վրա կրակ եւ ծուխ չկա, սակայն TEPCO ներկայացուցիչը հաղորդել է, որ դեռեւս չի կարող վստահաբար ասել, որ հրդեհը մարվել է: Տեղեկատվություն չկա նաեւ այն մասին, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ: Հայտնի է միայն, որ հրդեհը չի ազդել ԱԷԿ-ի հարակից տարածքների ռադիացիոն ֆոնի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել