Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի

Ապրիլ 13,2011 00:00

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հաղորդել է, որ Եվրոպական միությունը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:

Հեյգի խոսքով, լրացուցիչ պատժամիջոցները վերաբերում են իրանցի 32 պաշտոնյաների, որոնք մեղսակից են ընդդիմադիր ակտիվիստների եւ լրագրողների ձերբակալություններին եւ հետապնդումներին, մարդու իրավունքների խախտումներին: Այդ մասին հաղորդում է news.am-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Լյուքսեմբուրգում ընթանում էր ԵՄ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունը: Իսկ ավելի վաղ՝ դեռ մարտի սկզբին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր եւս մեկ տարով Իրանի դեմ 1995թ. մտցված պատժամիջոցները երկարաձգելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել