Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ պաշտպանության նախարարին մեկուսացրին շքերթից

Ապրիլ 13,2011 00:00

\"\"Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի հրամանատարությունը վերապահվել է բանակի Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ռուսաստանյան ռազմական գերատեսչության իր աղբյուրը:

Այդ որոշման պատճառները, ըստ աղբյուրի, առայժմ հայտնի չեն: Երկրի գլխավոր հրապարակում շքերթների հրամանատարությունը, ավանդույթի համաձայն, իրականացնում է ՌԴ պաշտպանության նախարարը: Վերջին տարիներին այդ պաշտոնը զբաղեցնում է Անատոլի Սերդյուկովը, որը զինվորական կոչում չունի եւ պարբերաբար քննադատության է ենթարկվում «իսկական զինվորականների» կողմից՝ բանակում իրականացվող բարեփոխումների համար: «Ներկայումս զինվորական շքերթի փորձերը, որոնք տեղի են ունենում մերձմոսկովյան Ալաբինոյում, անցնում են առանց հրամանատարության, քանի որ առայժմ պարզ չէ, թե ով է իրականացնելու շքերթի հրամանատարությունը»,- «Ինտերֆաքսին» ասել է աղբյուրը՝ հավելելով, թե ամենահավանական թեկնածուների թվում շրջանառվում է Գլխավոր շտաբի պետ Մակարովի անունը:

Մայիսի 9-ին զինվորական շքերթ է տեղի ունենալու նաեւ Սանկտ-Պետերբուրգում: Այստեղ շքերթը, ըստ ամենայնի, գլխավորելու է Արեւմտյան զինվորական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Արկադի Բախինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել