Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԻ ԴԵԿԱՆԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ

Ապրիլ 13,2011 00:00

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը մարտի 28-ին ազատվել է աշխատանքից: Ըստ մեր տեղեկությունների, ապրիլի 14-ին կկայանա համալսարանի խորհրդի նիստը, որտեղ կքննարկվեն նաեւ նրա պաշտոնանկության պատճառները: Մանկավարժականի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ նա տարիներ շարունակ բուհի նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ միասին հրատարակելով «Պատմաբան-բանասեր» հանդեսը, դրա իրացումից ոչ մի լումա մուտք չի արել հաշվապահություն:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Մանկավարժական համալսարանի ուսումնական վարչության պետ Ալեքսանդր Ղուշչյանից, սակայն նա գործավարուհու կամ սենյակակցի փոխանցմամբ՝ շարունակ տեղում չէր, իսկ նրա փոխարեն անընդհատ հեռախոսազանգերին պատասխանող այդ տիկինը չցանկացավ այլ համար փոխանցել կամ միացնել նրա հետ, չնայած տեղեկացրել էինք, որ ԶԼՄ-ից ենք եւ այն, թե ինչ հարցի առնչությամբ էինք ուզում մեկնաբանություն ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել