Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ՝ ՀԱՅ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ

Ապրիլ 13,2011 00:00

Օրերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգեւատրեց երեք հայ դասախոսների՝ Անահիտ Գասպարյանին՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանից, Զավեն Հարությունյանին՝ Երեւանի պետական համալսարանից եւ Նաիրա Մանուկյանին՝ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից։ Ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոնիայի տարածմանը մատուցած իրենց նշանակալի ծառայության համար է Ֆրանսիայի կրթության նախարարը նրանց արժանացրել այդ պարգեւին։ «Ակադեմիական արմավենի» շքանշանը հիմադրվել է Նապոլեոն Առաջինի կողմից 1808 թվականին՝ նպատակ ունենալով երախտիքի տուրք մատուցել համալսարանի անդամներին։ «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգեւատրվում են նաեւ այն օտարերկրացիները կամ արտերկրում բնակվող ֆրանսիացիները, ովքեր ակտիվորեն մասնակցում են ֆրանսիական մշակույթի տարածմանը ողջ աշխարհում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել