Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԱՆԿԱՏԱՆԸ

Ապրիլ 13,2011 00:00

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները որոշել են շրջել մարզերի մանկատներով ու ծերանոցներով:

Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատանը նրանք արդեն եղել են, շփվել երեխաների հետ եւ նրանց նվիրել հոգեւոր գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ, սնունդ: Ծրագրի մասնակից Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը նկատեց, որ երեխաների համար կարեւորը հյուրերի առկայությունն է. «Մանկատան երեխաների հետ աշխատանքը մեծ ջանքեր է պահանջում, նրանք դժվար են շփվում անծանոթ մարդկանց հետ, սակայն հոգեւորականները սպասված հյուր են, կարճ ժամանակում մանուկները կարողացան ընկերանալ մեզ հետ»:

Մանկատան եկեղեցու պատմության ուսուցչուհի Ալվարդ Կաղզվանտյանը՝ կարեւորելով դասերը, ասաց, որ շատ ավելի կարեւոր եւ օգտակար է հոգեւորականների հետ կապը, իսկ Շիրակի թեմի հոգեւորականները պարբերաբար այցելում են մանկատուն:

Գեւորգյան ճեմարանի եւ պետհամալսարանի ուսանողները այլ մարզեր էլ են այցելելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել