Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՆԳՈՒՂԵՂԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Ապրիլ 13,2011 00:00

Փետրվարի 27-ին, ժամը 00.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային փակ վնասվածքով, գանգուղեղային կոտրվածքով եւ գանգուղեղի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 31-ամյա Միքայել Դանիելյանը: Նրա կինը մեկնած օպերատիվ խմբին հայտարարել էր, որ ամուսինը նշված վնասվածքներն ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ վայր ընկնելու հետեւանքով:

Մարտի 3-ին, ժամը 17.15-ին Մ. Դանիելյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Ապրիլի 11-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, ըստ որի՝ Մ. Դանիելյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարեւորագույն ֆունկցիաների խանգարումից, փակ գանգուղեղային վնասվածք ստանալու հետեւանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել