Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻԱԿԸ՝ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԵՏՔԵՐՈՎ

Ապրիլ 13,2011 00:00

Մարտի 14-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այգեձոր գյուղի 35-ամյա բնակիչ Աշոտ Երեմյանը մարտի 5-ի առավոտյան ավանակով ուղեւորվել է հայ-ադրբեջանական սահմանային գոտուց մոտ 700-800 մետր հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ անասնակեր տեղափոխելու, սակայն նա տուն չի վերադարձել, իսկ ավանակին զինվորականները հայտնաբերել են սահմանային գոտում:

Երեկ ՀՀ ոստիկանության ՏՎ-ից տեղեկացրին, որ նախորդ օրը, ժամը 17.15-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Այգեձոր գյուղի «Մանուկ» կոչվող սարամասում հայտնաբերել են Ա. Երեմյանի դիակը՝ դեմքին վայրի թռչունների ճիրաններից առաջացած քերծվածքների հետքերով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել