Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 11-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել են սպանության փորձի, ավազակային հարձակման եւ մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպքեր:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 8 դեպքից՝ 7-ը:
Բացահայտվել են նաեւ խուլիգանության 1 եւ գողության 2 դեպքեր:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 3 եւ գողության 1 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, որից 3-ը՝ վրաերթ. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: