«Առավոտ» թերթում ապրիլի 7-ին տպագրված «Ես զորացրված չեմ» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ հոդվածում տեղ գտած որոշ տեղեկություններ խեղաթյուրված են ու չեն համապատասխանում իրականությանը: Պահեստազորի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը զորացրվել է ՀՀ զինված ուժերից՝ ՀՀ պաշտպանության նախարարի 1995թ. սեպտեմբերի 14-ի հրամանով:
Ալբերտ Հովհաննիսյանը զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ է ստանում դիմելու պահից՝ 2009թ. դեկտեմբերի 25-ից:
Դավիթ Կարապետյան
ՀՀ պաշտպանության նախարարի
մամուլի քարտուղար