Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԵՆ ԳՐԵԼ

Ապրիլ 13,2011 00:00

Ապրիլի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացի Ռոման Սարգսյանի դատավարությունը: Ռ. Սարգսյանի փաստաբան Ռուբեն Բալաբանյանի փոխանցմամբ, այդ օրվա նիստում դատավոր Գագիկ Ավետիսյանը լսեց փաստաբանների ճառերը: Սակայն դրանք կիսատ մնացին, քանի որ նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 14-ը: Նշենք, որ Ռոմանի գործով ի հայտ են եկել նոր փաստեր, որոնք ուղղակիորեն ապացուցում են, որ Ռոմանն իսկապես անմեղ է: Ռոմանի դեմ ցուցմունք տված Սմբատ Կարա-Պողոսյանը եւ Տիգրան Ղարիբյանը, որոնց նախնական ցուցմունքների հիման վրա Ռոմանին մեղադրանք էին առաջադրել թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ, գրավոր գրել եւ ստորագրել են, որ իրենց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում (6-րդ վարչություն) ծեծել եւ ստիպել են Ռոմանի դեմ ցուցմունք գրել՝ սպառնալով, որ եթե չգրեն՝ նրանց կկալանավորեն: Փաստաբանի ներկայացմամբ, օրենքի համաձայն դատավորը այդ դիմումները ստանալուց հետո պետք է վերականգնի դատաքննությունը: Բացի այդ, Ռ. Բալաբանյանը դատավարության նորմերի մի աղաղակող փաստի մասին եւս նշեց: Ըստ նրա, Ռոմանի տնից առգրավված ոսկու կշեռքի կշռաքարերի վերաբերյալ, նախքան փաթեթավորելը եւ կնքելը, պետք է ընթերակաների ներկայությամբ արձանագրություն կազմվեր արտաքին տվյալների՝ գույնի, քաշի, թվի եւ այլ առանձնահատկությունների մասին, ինչը օպերատիվ հետախուզության մարմինը չի արել: Դա արվում է այն նպատակով, որպեսզի դրանք բացվելուց հետո համեմատեն՝ արդյոք այն նո՞ւյն կշռաքարերն են, թե՝ ոչ: Նշենք, որ Ռոմանը նույնպես իր մեղքը չի ընդունում եւ համոզված է, որ իր վրա բարդած հանցագործությունը պարզապես ոստիկանության կողմից վրեժ լուծելու տարբերակ է իր եղբայր Ս. Սարգսյանից: Նա ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել