Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՑԸ ԿԼՍԵՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ

Ապրիլ 13,2011 00:00

«Ես հավատում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կկայացնի հօգուտ Նիկոլ Փաշինյանի»,- Բուդապեշտում «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ նախկին ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին:

Նրան հիմք է տալիս այսպես մտածելու այն հանգամանքը, որ ՄԻ եվրոպական դատարանը որոշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ազատազրկված խմբագրի հայցը լսել արագացված ընթացակարգով: Մամուլի հարցերով փորձագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հայցի լսումը կլինի այնքան արագ, ինչքան եղել է ահաբեկչության մեղադրանքով 8.5 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի լրագրող Էլմար Ֆաթուլաեւի դեպքում: Նախորդ տարվա ապրիլին Եվրադատարանը եզրակացրել է, որ Ֆաթուլաեւին դատապարտելու որոշումը ապօրինի է. նա պետք է անհապաղ ազատ արձակվի եւ վճարվի 25 հազար եվրո փոխհատուցում: «Որպես կանոն, երբ Եվրադատարանը նման որոշում է կայացնում, ապա այդ նշանակում է, որ նրանք արդեն հայցի էությունը տեսնում են դրական»,- ասել է Միկլոշ Հարաշտին:

Հիշեցնենք, որ 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանը Եվրադատարան երեք հայց է ներկայացրել՝ իր իրավունքների ոտնահարման փաստերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել