Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնաճը դեռ մեծանալու է

Ապրիլ 13,2011 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների ապրիլյան զեկույցը (World Economic Outlook), որին անդրադարձել են հայաստանյան եւ ռուսաստանյան կայքերը։ Համաձայն զեկույցի՝ համաշխարհային տնտեսության աճը 2011թ. կկազմի 4,4%, իսկ 2012թ.՝ 4,5%։ Տնտեսական աճի տեմպերը, ըստ ԱՄՀ-ի, կնվազեն Ճապոնիայում՝ նախորդ տարվա 3,9%-ի համեմատ մինչեւ 1,4%։ Ռուսաստանում աճի տեմպերը կարագանան՝ 0,3- 4,8%, ԱՄՆ-ում կմնան նույնը՝ 2,8%, Հնդկաստանում կգրանցվի 8,2%, իսկ Չինաստանում՝ 9,6%։ Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա, ըստ ԱՄՀ-ի, Հայաստանում այս տարի տնտեսական աճը կկազմի 4,6%, իսկ մյուս տարի՝ 4,3%։ Որոշ կանխատեսումներ ԱՄՀ-ն արել է նաեւ սպասվող գնաճի վերաբերյալ: Ըստ այդմ, 2011-ին Հայաստանում գնաճը կկազմի 9,3%, իսկ 2012-ին կնվազի՝ հասնելով մինչեւ 5,5%-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել