Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻԻ ԿՐՊԱԿՆԵՐԻՑ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է «ԱՌԱՎՈՏԸ»

Ապրիլ 13,2011 00:00

Ընթերցողների ահազանգելով, երեկ առավոտյան, ժամը 10.30-ի սահմաններում, այս քաղաքի բոլոր կրպակներից հավաքել են մեր օրաթերթի համարները: Ընթերցողներից մեկը, ով շրջագայել է կենտրոնական կրպակները, վաճառողներից պարզել է, որ այն կապված է նախորդ օրը տպագրված «Պատժում են Գյումրիի անվանի կանանց» վերնագրով նյութի հետ: Հիշեցնենք, որ այնտեղ անդրադարձել էինք գյումրեցի երկու հանրահայտ կանանց՝ իտալական պոլիկլինիկայի տնօրեն, անոթաբան Տաթեւիկ Փանոսյանի եւ թիվ 1-ին դպրոցի տնօրեն, հանրապետական Ջեմմա Ամիրխանյանի դեմ հարուցված քրեական գործերին: Վերջիններս մեղադրվում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու ու խոշոր չափի յուրացումներ կատարելու մեջ: Կրպակների աշխատողները կասկածներ են հայտնել, որ մեր օրաթերթի բոլոր համարները գնել են Ջեմմա Ամիրխանյանի հարազատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել