Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Ապրիլ 13,2011 00:00

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները երեկ վերջապես դադարեցրին բոյկոտը եւ վերադարձան խորհրդարան եւ հանդես եկան հայտարարություններով: «Ժառանգության» վերադարձին արձագանքելով՝ Հանրապետական Կարեն Ավագյանն ասաց. «Այսօր մենք ականատես ենք լինում պառլամենտական ծոմի դադարեցման»: Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով այն մասին, որ «ԸՕ»-ում փոփոխությունները քննարկվեցին այն օրերին, երբ «Ժառանգությունը» բոյկոտել էր խորհրդարանական աշխատանքները, հայտարարեց, որ այդ փոփոխությունները չեն կարող լեգիտիմ լինել: Ի պատասխան՝ ստացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիտողությունը. «Եթե դուք չեք մասնակցել քննարկմանը, ուրեմն լեգիտի՞մ չէ, լավ չէ, պարոն Մարտիրոսյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել