Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԱՐՎԵՍՏԻ ՎՐԱ

Ապրիլ 13,2011 00:00

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի կարծիքը Ռուբեն Հախվերդյանի՝ նախօրեին հնչած քաղաքական գնահատականների մասին. «Ես շատ եմ սիրում Ռուբեն Հախվերդյան-բարդին եւ շատ մտերիմ եմ համարում իր երգարվեստը, նաեւ եղբայրական վերաբերմունք ունեմ հենց իր՝ Ռուբենի նկատմամբ։ Եվ այս դիրքերից է, որ ուզում եմ խնդրել նրան զերծ եւ հեռու մնալ քաղաքական գնահատականներից ու հրապարակային ելույթներից, դրանք արժեզրկում են իր սքանչելի արվեստը, հեռացնում իրեն ստեղծագործության ասպարեզից, այսինքն՝ այն ոլորտից, որտեղ նա կարող է դրսեւորել իր տաղանդի ու հնարավորության առավելագույնը։ Այս իմաստով աչքիս առջեւ է ռուսական տաղանդավոր բարդ Ալեքսանդր Ռոզենբաումի օրինակը, որը պատգամավոր դառնալով՝ այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ, իսկ ստեղծագործությունն էլ կորցրեց իրեն բնորոշ լարը։ Ես չեմ կարծում, որ մեր հանրությանը այսօր սուր անհրաժեշտ են Հախվերդյանի քաղաքական մտքերը, բայց համոզված եմ, որ մենք բոլորս շատ ավելի աղքատ կլինենք առանց իր արվեստի։ Հրապարակային խնդրում եմ նրան կենտրոնանալ վերջինիս վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել