Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՎԱՆԵՑ «ՍԱԴՐԻՉ»

Ապրիլ 13,2011 00:00

\"\"

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ԵԽԽՎ-ում պատասխանելով Ադրբեջանի պատվիրակներ Գանիրա Փաշաեւայի եւ Ռաֆայել Հուսեյնովի հարցերին, որոնք, ինչպես միշտ, առնչվում էին «օկուպանտ Հայաստանին», «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթմանը» եւ այլն՝ ասաց, թե այդ հարցերը չեն քննարկվել Նախարարների կոմիտեում, եւ որպես դրա նախագահ՝ միայն պիտի ասեր, թե խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Սակայն որպես Թուրքիայի նախարար՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի սադրիչ գործողությունները չեն նպաստի Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծմանը: Եվ Հայաստանի կողմից այդ սադրիչ քայլերը պետք է դադարեցվեն՝ նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի պայմանավորվածությունների իրականացման համար»: Հայտարարեց նաեւ, թե պաշտոնական Անկարան հանդես է գալիս ընդդեմ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» եւ փորձում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել «այն հումանիտար աղետին, որ տիրում է այս տարածաշրջանում»:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել