Լրահոս
Օրվա լրահոսը

Փերիսին դատելու են

Ապրիլ 12,2011 00:00

«Damiani» ոսկերչական ընկերությունը դատական հայց է ներկայացրել Փերիս Հիլթոնի դեմ, ում մեղադրում է, որ չի կատարում պայմանագրային պարտավորությունն ու չի վերադարձնում իրեն վարձով տրված  $60 հազար արժողությամբ զարդը: Զարդը Փերիսը վերցրել է դեռ 2007-ին, որից մեկ տարի հետո այն գողացել էին նրա տնից: Չնայած այն փաստին, որ ոստիկանությունն ավելի ուշ  գտել է գողին ու գողոնը, Փերիսը չի վերադարձնում զարդը  իրական տիրոջը՝  ոսկերչական ընկերությանը:
Ի դեպ, ոսկերչական ընկերությունը հաշվել է, որ  եթե նույնիսկ անցած տարիների վարձակալության գումարը վճարի Փերիսը, այն նույնպես կկազմի մեծ գումար՝ գրեթե նույնքան, որքան զարդի արժեքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել