Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրն օգտագործվել է վիրուսների նպատակով

Ապրիլ 12,2011 00:00

«Կասպերսկու լաբորատորիան» ներկայացրել է մարտ ամսվա վիրուսային ակտիվությունը, որի համաձայն՝ Ճապոնիայի ողբերգությունը չարագործներն օգտագործել են իրենց նպատակներով։ Խաբեբաներն ու վիրուս գրողները տարածել են վնասակար հղումներ՝ «թարմ նորություններ Ճապոնիայից» անվան տակ, ուղարկել են նամակներ, որտեղ խնդրվում է օգնություն ցուցաբերել տուժածներին ու գումար ուղարկել չարագործների հաշվեհամարին։ Սպամերական նամակներից մեկում եղել է մի հղում, որով անցնելու դեպքում կատարվել է «drive-by» հարձակում էքսփլոյթ-փակերի օգնությամբ։ Հաջող հարձակումից հետո օգտագործողի համակարգիչ է ներթափանցել «Trojan-Downloader.Win32.CodecPack»-ը։
Իսկ կեղծ կայքերից մեկում օգտագործողին առաջարկվել է բեռնել տեսահոլովակ Ճապոնիայում կատարվելիքի մասին, սակայն տեսանյութի փոխարեն բեռնվել է «բեքդոր» (backdoor)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել