Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկը՝ Գինեսի ռեկորդների գրքում

Ապրիլ 12,2011 00:00

92-ամյա Գլեդիս Բարիլը դարձել է ամենատարեց կինը, որը կարողացել է հաղթահարել մարաթոնյան վազքի մրցատարածությունը:
Բարիլն այդ հերոսությունը կատարել է Հավայան կղզիներում, որտեղ «Honolulu Marathon»-ի մրցատարածությունն անցել է 9:53.16 ժամանակում: Մինչ այդ, ռեկորդը պատկանում էր 90-ամյա շոտլանդուհի Ջեննի Վուդ-Ալենին, որն այն սահմանել էր Լոնդոնի մարաթոնում:
Բարիլը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 23-ին եւ ժամանակի մեծ մասն անցկացնում է Հավայան կղզիներում: Նա եղել է բազմաշարժիչ ինքնաթիռի օդաչու, զբաղվել է ալպինիզմով, հրապուրված եղել էքստրեմալ ճանապարհորդություններով՝ անապատներում եւ ձնածածկ տափաստաններում: Մարաթոնյան վազքի առաջին փորձը նա ձեռք է բերել 86 տարեկանում եւ առաջին չորս վազքերն իրականացրել արագ քայլքով: Բարիլը Վուդ Ալենի ռեկորդը գերազանցել ցանկանում էր դեռ 2008 թվականին: Սակայն մարաթոնի մեկնարկից մի քանի օր առաջ մահացավ ամուսինը: Ճիշտ է, տատիկը մասնակցեց վազքին՝ այն նվիրելով ամուսնու հիշատակին, սակայն կորստի ցավն այնքան մեծ էր, որ նա մրցուղուց դուրս եկավ եզրագծից երկու կիլոմետր առաջ: Դրանից հետո շատերը մտածում էին, թե Բարիլն այլեւս մրցատարածություն չի մտնի: Սակայն նա բոլորին հաճելի անակնկալ մատուցեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել